Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել Bloomberg լրատվամիջոցին, որի ընթացքում մեղադրել է ԱՄՆ-ին վստահելի դաշնակից չլինելու համար: Սիրիայի քրդերին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ն վտանգի տակ է դնում Թուրքիայի ապագան,asel 1 na: Բացի այդ, Թուրքիային զայրացնում է իրենց երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի` Թուրքիային արտահանձնելու հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը: «Կներեք, բայց ես չեմ կարող սպասել ԱՄՆ-ի դատարանի որոշմանը, քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել Թուրքիայում, այլ ոչ ԱՄՆ-ում», - հայտարարել է Էրդողանը:
