Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում գտնվող դաշնակցական Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Էկոնոմիկայի նախարարությունը պետք է աշխատի 30 ուղղություններով, դրանց զարգացման համար պետք է աշխատանքներ տարվեն, սակայն լիարժեք դա իրականացնելու համար հատկացվող գումարները չեն հերիքում: Այս ընթացքում ներդրումների խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել և ներկայացվել են առաջարկներ: Պետք է լինի մի կենտրոն, որտեղ ներդրողը ցանկացած ժամանակ կարող է և ի վիճակի է տեղեկացնել, որ իր հետ կապված խնդիր կա։ Այդ կենտրոնն ամբողջ ընթացքում պետք է ուղեկցի ներդրողի իրավունքների իրացմանը»։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ բանակցություններ են վարվում արտասահմանյան մի քանի ներդրողների հետ՝ Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար. «Չինական կողմին է ներկայացվել այս ոլորտի ներդրումային ծրագրիրը։ Աշխատանքները բարեհաջող ընթացքի մեջ են և կարծում եմ՝ առաջիկայում այստեղ կունենանք լուրջ ներդրումներ չինական կողմից»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը