Նազարբաևը մեկնում է Բաքու
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերին պաշտոնական այց կկատարի Բաքու: «Մենք անհամբերությամբ սպասում ենք հոկտեմբերի 12-ին Ադրբեջան Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Աբիշևիչի այցին»,-հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը Աստանայում ղազախա-ադրբեջանական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում:
