Նաիրա Զոհրաբյանը՝ զառերով պաստառի մասին. Այդ վիժվածքները պատասխան են տալու

Այսօր լրագրողները Գյումրու ԲՀԿ կառույցում կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի առեղծվածային մահը ինչ-որ կապ կարո՞ղ է ունենալ քաղաքական գործընթացների հետ, և նրան ինքնասպանության հասցնելու  պաշտոնական վարկածը որքանո՞վ է արժանահավատ, այս մասին հաղորդում է Aravot.am-ը:   «Գիտեք ես արդեն երեք օր է՝ այդ հարցին պատասխանում եմ, որ վարկածները պետք է ոչ թե ես կամ դուք առաջ քաշենք, այլ պիտի առաջ քաշի իրավապահ համակարգը և քննի բոլոր հնարավոր վարկածները և ոչ թե միանգամից, չստանալով անգամ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ ամենաբարձր իրավապահ համակարգով հայտարարեն ինքասպանություն։ Ես ոչ որպես այս կուսակցության պատասխանատու, որպես Վարդևան Գրիգորյանի ընկեր, մերձավոր և հարազատ, ընդամենը որպես քաղաքացի տալիս եմ մեկ տրամաբանական հարց՝ ինչպե՞ս կարող էր Արշակը առավոտյան հոր հետ ընտանիքում սուրճ խմել,  ծրագրեր շտաբի աշխատանքները, այնուհետև ժամը 10-10․30-ի կողմերը գար շտաբ, ստանար հոր հանձնարարությունը ՝ կազմակերպչական աշխատանքների հետ կապված, ժամը 3-ին ծրագրեր հանդիպում քարոզարշավի կազմակերպման աշխատանքների հետ կապված, հանդիպումներ և ծրագրեր, այդ ընթացքում մտներ տուն և ինքնասպան լիներ։   Եթե ինչ-որ մեկը կկարողանա տրամաբանորեն ինձ տալ այդ հարցի պատասխանը, ես կընդունեմ, որ ես իրավունք ունեմ չհավատալու ինքնասպանություն վարկածին։ Ես կրկնում եմ՝ շատ զգայուն խնդիր է, ես հասկանում եմ՝ ինչքան լարված են այսօր կրքերը նաև քաղաքում, և բնականաբար, ինքս, իմ ընտանիքը ևս Գյումրիում է ապրում, և ես գիտեմ, թե յուրաքանչյուր ընտանիքում այսօր ինչ են խոսում։ Դրա համար շատ զգայուն խնդիր է և ինձ համար հասկանալի չէ նաև երեկ դատախազի էդպես վերջնական հայտարարությունը, կրկնում եմ, երբ այսօր՝ քիչ առաջ  է եղել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։   Եթե մեկը, նորից եմ կրկնում, ինձ տա այդ պարզ հարցի պատասխանը, ինչպե՞ս կարող էր Արշակը առավոտյան լավ տրամադրությամբ հարդարեր հոր մազերը, սուրճ խմեր, ծրագրեր շտաբի աշխատանքները, ժամը 3-ին հանդիպում նշանակեր աշխատանքների հետ կապված, այդ ընթացքում մտներ տուն, մեքենա պատվիրեր, կանչեր, որ իրեն պետք է տաներ  էդ հանդիպմանը ու իրեն գտնեին ավտոտնակում, որն, ի դեպ, երկու մուտք ունի՝ և՛ տան կողմից և՛ դրսի կողմից,  և ավտոտնակում գտնեին հրազենային կյանքի համար այլևս անհամատեղելի վնասվածքով։ Թող էդ հարցի պատասախանը տան, և մնացած հարցերը կարծում եմիրենց պատասխանը կստանան։ Մեկ բան հստակ է․իրավիճակը քաղաքում շատ լարված է, և ցանկացած փորձ ինչ-որ բան կոծկելու և ցանկացած փորձ կիսաճշմարտությունն ասելու ուղակիորեն շատ ավելի սրելուէ իրավիճակը։   Ուստի ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, դիմում եմ երկրի առաջին դեմքերին, իրավապահ համակարգին, բացահայտել տեղի ունեցածը մինչև վերջ, մեզանից մի ակնկալեք վարկածներ և ենթադրություններ։ Ես կարող եմ ունենալ իմ տեսակետը և իրավունք ունեմ հայտարարելու, որ ինձ համար բացատրելի չէ ինքնասպանություն վարկածը՝ վերոնշյալ հանգամանքներից ելնելով, բայց, էլի եմ կրկնում․ վարկածներ պիտի առաջ քաշի իրավապահ համակարգը և բոլոր հարցերի պատասխանը, որ գյումրեցու մոտ, հարազատների մոտ, ընտանիքի անդամների, մեր մերձավորների, ազգակցականների, որևէ մեկի մոտ հանկարծ բաց հարց չմնա, դրա պատասխանը պիտի տան իրավապահները և ոչ թե դեռևս չքննարկած բոլոր հնարավոր վարկածները և չունենալով դատաբժշկական փորձաքննության եզարակցությունը, արդեն հայտարարեն․․․   Ի դեպ, որքան գիտեմ քրեական գործ հարուցվածէ ինքնասպանության հասցնելու հոդվածով, այսինքն ովքե՞ր են հասցրել, եթե ընդունենք այդ վարկածի ճշմարտացիությունը։ Այնպես որ սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք էտրվեն ազնիվ, կիսաճմշարտությունն անգամ ուղղակիորեն շատ ավելի վատ ու վտանագվոր հետևանքների է բերելու։   Սա այն գործն է, որ ենթադրություններ անելը շատ վտանգավոր է, ես կարող եմ ունենալ իմ ներքին կասկածները, իմ ներքին վարկածները, բայց ես բարոյական իրավունք չունեմ այսօր, երբ որ ցանկացած անզգույշ խոսք կարող է ավելի լարել իրավիճակը, խոսել իմ ենթադրությունների և վարկածների մասին։ Դա իմ իրավասությունը չէ, դա իրավապահների իրավասությունն է», -ասաց Նաիրա Զոհրաբյանը։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am