«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Այլևս ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է լուծել այն խնդիրը, որն իր նախորդների` Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի համար անհաս մնաց: Նա փորձում է պետական կառավարման համակարգը վերաձևելով՝ այն ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ: Վարչապետն արդեն իսկ սկսել է իշխանական համակարգի խաղացողներին, այդ թվում կոալիցիոն գործընկերներին ցույց տալ, որ պետական կառավարման համակարգում որոշումների միակ կայացնողն ինքն է:
Բայց այս տեսանկյունից ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների ժամանակ Կարեն Կարապետյանը այդպես էլ չէր ընկալվում իբրև իշխանական թիմի անդամ: Առավոտյան Եռաբլուրում, իսկ երեկոյան էլ մարզահամերգային համալիրում «Ժողովուր» օրաթերթի լրագրողնեը նկատել էին, որ իշխանական վերնախավի ներկայացուցիչներից շատերը նորանշանակ վարչապետին չեն մոտենում և ձեռքով չեն բարևում, ինչպես սովորաբար ընդունված է, կամ ինչպես լինում էր Հովիկ Աբրահամյանի դեպքում: Այսինքն՝ ակնհայտ է եղել, որ նորանշանակ վարչապետը շատերի համար «ցանկալի» անձ չէ: Ինչպես հայտնի է՝ նոր կառավարությունը կազմավորելուց հետո Կարեն Կարապետյանը խորհրդարանին պետք է ներկայացնի իր ծրագիրը:
Նախկինում կառավարության ծրագրերը, որպես կանոն, խորհրդարանում ընդունվել են առանց լուրջ խոչընդոտների, քանի որ իշխող ՀՀԿ-ն մեկ մարդու պես մասնակցել է համապատասխան նիստին և սեղմել «կողմ» կոճակը: Ուստի ուշագրավ է, թե այս անգամ իշխող ՀՀԿ-ի պատգամավորներն իրենց ինչպես կպահեն քվեարկության ժամանակ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե նրանցից քանիսը կհամարձակվի կառավարության ծրագրի քննարկմանը չմասնակցել, օրինակ` անհետաձգելի գործերով արտերկրում գտնվելու պատճառաբանությամբ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը