Ողբերգություն Մոսկվայում.8 հրշեջ-փրկարար է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկել Ռուսաստանի մայրաքաղաքի Գոլյանովոյի շրջանի պահեստային շինությունում. կրակի մարմանը մասնակցող ութ հրշեջներ զոհվել են: Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ Ամուրսկայա փողոցում սկսել է այրվել պլաստիկից պատրաստված արհեստական ծաղիկների պահեստը: Հրդեհը 500 քառակուսի մետրից սրընթաց հասել է մինչեւ 4000 քառակուսի մետրի, շենքում փլվել է տանիքը: Այրմանը տրվել է բարդության նախավերջին՝ չորրորդ կարգ: Հրդեհի վերացմանը գործի են դրվել 160 փրկարարներ եւ 46 միավոր տեխնիկա: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այժմ հրշեջները ջրում են շենքը, որտեղ շարունակվում է ինտենսիվ մարմրումը, բնակչության համար վտանգ չկա: Հրդեհի հետեւանքները պլանավորվում է վերացնել ամենակարճ ժամկետում: Այս պահին հայտնի է, որ զոհված հրշեջ-փրկարարներից 2-ի դին հայտնաբերվել և դուրս է բերվել հրդեհի վայրից: Տեսանյութն՝ այստեղ
