«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ ավիատոմսերի ձեռքբերման առումով կառավարությունում կատարվում է «պրիմիտիվ գողություն»: Եվ սա այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կատարում են ավիատոմսերի ձեռքբերման հարցում այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան խնայողություն անել բյուջեի գումարների ծախսման հարցում: Եթե Կարեն Կարապետյանը հանձն է առնում պատասխանատու կերպով հայտարարել, որ կա գողություն, ուրեմն նա փաստական ապացույցներ ունի դրա վերաբերյալ: Հակառակ դեպքում Կարապետյանն ինքը պետք է զրպարտության համար պատասխան տա: Եվ ուրեմն, կամ Կարեն Կարապետյանը թող պատասխան տա զրպարտության համար, կամ գողերը պետք է պատասխան տան գողության համար: Իսկ պատասխանը, կրկնում ենք, ամենևին ազատազրկումը չէ: Պատասխանն այն կլինի, որ մեկ առ մեկ վեր հանվեն չարաշահումները կոնկրետ պաշտոնյաների մասով և պարզվի, հանգամանալից ուսումնասիրության և քննության արդյունքում վեր հանվի, թե ինչքանով է կողոպտվել, գողացվել բյուջեն այդ մասով, կոնկրետ ով է դրա համար պատասխանատու, և պետք է այդ մարդիկ փոխատուցեն բյուջեի կրած վնասները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը