ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել
2016 թվականին ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի պաշտպանունակության ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ «Արևելյան ուղղությամբ մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային։ Մենք տարբեր միջոցներով օգնում ենք նրանց՝ մեծացնելու պաշտպանունակությունը, արդիականացնելու ինստիտուտները և ամրապնդելու բարեփոխումների անցկացման գործընթացը»,- ասել է նա։
