«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այս օրերին կառավարությունը քրտնաջան աշխատում է 2017թ. բյուջեի նախագծում եկամուտների նախատեսված չափը կրճատելու ուղղությամբ: Նշվում է, որ մինչեւ վարչապետի ու կառավարության փոփոխությունը բյուջեի նախագիծը գրեթե պատրաստ է եղել:
«Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն, չի համաձայնել նախատեսված եկամուտների ու ծախսերի չափի հետ: ՊԵԿ -ից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ իրենք կառավարությանը զգուշացրել են, որ չեն կարողանա ապահովել նախատեսված եկամուտների չափը:
Նշենք, որ վերջին տարիներին բյուջեի այդ ցուցանիշները համապատասխանեցվել են ՄԺԾԾ-ով նախատեսված թվերին, իսկ 2017թ. համար նախատեսված է 1 տրլն 146 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու տուրքեր, եւ մոտ այդքան էլ նշվել է բյուջեի նախագծում: ՊԵԿ-ից կառավարությանը զգուշացրել են, որ ՀՀ տնտեսության ծանր վիճակը թույլ չի տա, որ 2017թ. ապահովեն այդ գումարը, բացի այդ, ակնկալվող վարկերի քանակն էլ փոքր է լինելու:
Եվ, մեր տեղեկություններով, կառավարությունը ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի հետ միասին այս օրերին աշխատում են կրճատել հաջորդ տարվա բյուջեով նախատեսված թե եկամուտների, թե ծախսերի չափը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը