«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է, փոխարենը ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Մշակույթի նախարարությունից առանձնացվում է մշակութային արժեքների պահպանումը և կցվում կոմիտեին:
Վարչապետը նիստին նշեց, որ թեև մշակույթի նախարարը սա սխալ է համարում՝ գտնլեով, որ մշակույթի նախարարությունն այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, բայց այդ մասնագիտացված ոլորտները պետք է միացնել:Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ՝ պատմամշակութային հուշարձանների հետ քաղաքաշինության խնդիրները դնել նույն կառույցում, նշանակում է վտանգել պատմամշակութային ժառանգության պահպանությունը:Մեր ունեցած տեղեկություններով՝ վարչապետի որոշումը մշակույթի նախարարության աշխատակիցների զայրույթն է շարժել, քանի որ զգալի եկամուտներ էին ստանում հուշարձանների «պահպանությունից»:
Ի դեպ, դեռևս անհայտ է «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի ճակատագիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը