hraparak.am-ը գրում է. Երեւանում նոր, գերթանկարժեք եւ գերժամանակակից մեքենաներ են հայտնվել, պարզ է` տերերն էլ «հին» օլիգարխներն են: «Հրապարակին» հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը մոտ կես մլն դոլար արժողությամբ Rolls-Royce մակնիշի մեքենա է բերել: Այս մեքենան եզակի է իր անհատական ձեւավորմամբ: Հաջորդ թանկարժեք մեքենան գործարար Խաչատուր Սուքիասյանինն է: Նա սեպտեմբերի 15-ին դարձավ 55 տարեկան, եւ եղբայրները որոշեցին թանկարժեք նվեր անել իրենց եղբորը` Bentley Bentayga մեքենայի տեսքով: Սա Bentley-ի առաջին ամենագնացն է, դասվում է լյուքսաին արտաճանապարհայինների շարքին և հայ օլիգարխները նոր-նոր են ծանոթանում Bentayga-ի հետ, քանզի ավտոաշխարհում այն լրիվ նոր մոդել է: Նշենք, որ նույն մեքենայից ունի նաև Գագիկ Ծառուկյանը: Այս թանկարժեք մեքենայից է վարում նաև Սամվել Ալեքսանյանը, որը ևս նոր է ձեռք բերել: Ասում են` այս Bentayga-ն էլ Ալեքսանյանի զավակներն են վարում` թիկնապահների ուղեկցությամբ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը