Ասադը մտադիր է այցելել Հալեպ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մտադիր է այցելել Հալեպ քաղաք, որը վերջին ժամանակներս կառավարական զորքերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև մարտերի հարթակ է դարձել։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին Սիրիայի նախագահը հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում։ «Իհարկե, ես կգնամ այնտեղ։ Ավերածություններն այնտեղ, իհարկե, ցավալի են, բայց մենք կարող ենք վերականգնել մեր երկիրը», – ասել է ալ-Ասադը:
