Today’s Zaman-ի նախկին գլխավոր խմբագրին դատապարտել են
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշն Անկարայի դատարանի որոշմամբ դատապարտվել է 14-ամսյա պայմանական ազատազրկման՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու համար։ Դատարանի կարծիքով՝ Քենեշը Twitter-ի իր միկրոբլոգում վիրավորական գրառումներ է կատարել Դավութօղլուի հասցեին։ Դատարանը հաշվի չի առել Քենեշի փաստաբանի ներկայացրած այն փաստարկները, որոնց համաձայն՝ թվիթերյան գրառումները պետք է դիտարկվեն մամուլի ազատության ու սահմանադրության պլանում ազատ արտահայտվելու շրջանակներում։
