Նարիշկինը կղեկավարի ՌԴ Արտաքին հետախուզման ծառայությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 6-րդ գումարման Պեդդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին առաջարկել է ղեկավարել Արտաքին հետախուզման ծառայությունը, այս մասին ինչպես հաղորդում է Ria.ru-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամլուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` Նարիշկինին նշանակելու մասին հրամանագիրը կստորագրվի առաջիկայում: Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինը հույս է հայտնել, որ ընտրողները, ովքեր վերջին խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տվել են Նարիշկինին, ըմբռնումով կմոտենան այն փաստին, որ նա ստիպված կլինի վայր դենել մանդատը:
