Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած 22 անկուսակցական համայնքապետեր ցանկություն են հայտնել դառնալ ՀՀԿ անդամ։ Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ նիստից հետո։ Ըստ նրա՝ ՀՀԿ-աները հաղթել էին 158 համայնքներում,որին երբ գումարվում են այս 22-ը, ստացվում է, որ սեպտեմբերի 18-ին ընտրված համայնքապետերի 76 տոկոսն արդեն ՀՀԿ-ական են։
Նա վերստին կրկնել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն ՀՀԿ-ն է։
Լրագրողների հարցին՝ գործող իշխանությունը ունա՞կ է գողանալու, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Թող քար նետի առաջինը նա, ով մեղք չի գործել»:
Խորհրդարանի փոխնախագահը հավաստիացրեց, որ ինքը բոլոր աննորմալ երևույթներին վատ է վերաբերում: «Գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չունեն: Մարդ կամ լինում է պարկեշտ կամ չի լինում պարկեշտ: Դատավորը վերևն է, դատախազի ֆունկցիա ինձ վրա վերցնել չեմ կարող, ավելին՝ ինձ վրա դատավորի զգեստ չկա: Յուրաքանչյուրը, ինձանից սկսած, մեր աչքի գերանը տեսնենք ու գնանք առաջ»,- շեշտեց Է. Շարմազանովը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը