Թերեզա Մեյը հրաժարվել է Քեմերոնի վարձած բիզնես-խորհրդականների ծառայություններից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել է բիզնես-խորհդականների ծառայություններից, որոնց վարձել էր նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է Sky News-ը: Քեմերոնի խորհրդատուների թվում են եղել այնպիսի ընկերությունների ղեկավարներ, ինչպես easyJet, Whitbread and Legal & General (L&G), Business Advisory Group (BAG), Rolls Royce, Virgin Money ընկերությունները և այլն: Հեռուստաալիքի տվյալներով՝ հինգթաբթի BAG-ում հայտնել են, որ նրա ծառայությունները այլևս հարկավոր չեն Թերեզա Մեյին: Ըստ երևույթին, նոր վարչապետը նախընտրում է այլ ճանապարհով շփվել բիզնեսմենների հետ:
Այդ որոշումը Մեյի կողմից կարող է թելադրված լինել բիզնեսի ներկայացուցիչների ազդեցությունից խուսափելու ցանկությունից՝ կորպորատիվ բիզնեսի բարեփոխումների ֆոնի վրա, նշել է հեռուստաալիքը:
