Գնանք սուրճ խմելու. շոումենը հյուրընկալվել է Օբամային
Ամերիկյան հայտնի Comedians in cars getting coffee («Հումորիստները գնում են սուրճ խմելու») հաղորդման վարող Ջերրի Սայնֆելդը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Ծրագրի սցենարով՝ հեղինակը հայտնի մարդու հետ ավտոմեքենայով քաղաքում զբոսնում է մեկ բաժակ սուրճ խմելով: Սակայն թիկնապահները նախագահին թույլ չեն տվել լրագրողի հետ գնալ: Ուստի Օբաման էքսկուրսիա է կազմակերպել իր նստավայրում:
