Լոնդոնը մնաց հետևում
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկը դարձել է աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող քաղաքը՝ առաջ անցնելով Լոնդոնից: Այս մասին գրում է Ռոյթերզը՝ հղում անելով MasterCard ընկերության կազմած ամենամյա վարկանիշին: Կանխատեսվում է, որ 2016 թվականին Բանգկոկ կայցելի 21.47 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, իսկ Լոնդոն՝ 19,88 միլիոն: Երրորդ տեղում Փարիզն է՝ 18.03 միլիոն, Դուբայը՝ 15.27 միլիոն, Նյու Յորքը՝ 12.75 միլիոն և այլն: Ցանկում ընդգրկված է եղել 132 քաղաք:
