Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստում ընդդիմացավ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկին:Արծվիկ Մինասյանն առարկեց վարչապետի կատարած փոփոխությանը, որով էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն: «Դե, բնականաբար, որպես էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ինձ ցանկալի չէ «էկոնոմիկա» բառը հանելը, առավել ևս, որ ես էկոնոմիկան պատկերացնում եմ ավելի լայն, քան ներդրումներն են կամ ձեռնարկատիրությանն աջակցությունը: Ահա, թե ինչու, ընդունելով հանդերձ Ձեր կողմից կատարված շեշտադրումը, որ ներդրումներն ու ձեռնարկատիրությանն աջակցությունը պետք է առանձին ուղղություն լինեն, ինձ մտահոգում են մի քանի հարցեր, որոնք այսօր էկոնոմիկայի նախարարության տիրույթում են, բայց անվանման մեջ դրանք չեն երևում: Մասնավորապես` առևտրի հատվածը, արտաքին առևտուրը, որը ներդրումների հետ համարվում է մեր երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժը: Գուցե այն այլ նախարարություն է գնալու կամ մնալու է, կխնդրեի, որ անվանման մեջ այդ շեշտադրումը լինի»,- ասաց նա:
Նա նշեց, որ խոսքը, մասնավորապես, արտաքին առևտրի մասին է, որը ներդրումների հետ միասին համարվում է մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը:«Այստեղ չի երևում անվանման մեջ, գուցե այլ նախարարությո՞ւն է գնալու, կխնդրեի, որպեսզի հետագայում շեշտադրումն անպայման լինի: Մենք ունենք ԵՏՄ, ունենք Եվրամիության հետ GSP+ առևտրային արտոնյալ ռեժիմ, այլ երկրների հետ ունենք ազատ առևտրի համաձայնագրեր, որոնք հատուկ քաղաքականության տեսակետից վերաբերմունքի պետք է արժանանան»,- նշեց Մինասյանը:
Այնուհետև Արծվիկ Մինասյանն ասաց, որ չի ուզում ոլորտի նորանշանակ նախարարին թերագնահատել, բայց չպետք է ՏՏ ոլորտը դիտարկել զուտ ծառայությունների ոլորտ. «Կխնդրեմ, որ իմ գործընկերն այդ հարցին մեծ ուշադրություն դարձնի: Ինքը պետք է տարածվի տնտեսության բոլոր ճյուղերում հավելյալ արժեք ստեղծելու ուղղվածությամբ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը