Մենք բավարար չափով միասնական չենք. Օբամա
«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, անընդունելի է։ Մենք բավարար չափով միասնական չենք՝ կասեցնելու այն, ինչ տեղի է ունենում»- այս մասին ՄԱԿ-ում՝ փախստականների գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ավելի վաղ Օբաման հայտարարել է, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի, անհրաժեշտ է դիվանագիտական լուծում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
