ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է շուրջ 140 գրամ թմրամիջոց, որից 123,36 գրամը` «մեթամֆետամին» տեսակի: Թմրանյութերի ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Մեղրիի մաքսակետում:
Հայ-իրանական սահմանին ապօրինի ճանապարհով թմրանյութերի տեղափոխման դեպքերի հեղինակները մեծամասամբ Իրանի քաղաքացիներ են: Մաքսանենգները որպես թմրանյութի հիմնական թաքստոց օգտագործել են իրենց դրամապանակներն ու քարտապանակները, քաղաքացիներից մեկն էլ ապրանքը թաքցրել էր ճամպրուկի պաստառի տակ:
Իսկ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը ՆՀՎ վարչության աշխատակիցները ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերել են Երևանում բերման ենթարկված «Օպել Աստրա» մեքենայի ուղևորների մոտից, ովքեր հայտարարել են, որ թմրամիջոցն իրենց ուղարկվել է ԱՄՆ-ից: Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի` «մեթամֆետամինի» 1,5 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը