Հալեպը հզոր ռմբակոծության է ենթարկվել
Սիրիայի Հալեպ քաղաքը սեպտեմբերի 22-ին, երկար ամիսներ ի վեր առաջին անգամ, հզոր ռմբակոծության է ենթարկվել երկնքից, հայտնել են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից։ Բանակն ու պետական ԶԼՄ-ները զերծ են մնում մեկնաբանություններից։ AFP-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ռմբակոծության հետևանքով քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել։ Սիրիայում սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումից հետո դարձյալ ողջ ուժով մարտերը վերսկսվել են։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պահանջել է անհապաղ դադարեցնել ռուսական և սիրիական ավիացիայի թռիչքները՝ ընդգծելով, որ միայն այդկերպ է հնարավոր փրկել հրադադարի համաձայնագիրն ու կասեցնել սպանդը։
