ՆԱՏՕ-ն որոշել է AWACS ինքնաթիռներ ուղարկել Թուրքիա
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն որոշել է AWACS ռադիոտեղորոշման համակարգով ինքնաթիռներ ուղարկել Թուրքիա՝ թուրքական հակաօդային պաշտպանության համակարգի ուժեղացման համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: «Հարավում մենք պայմանավորվել ենք մեծացնել AWACS վաղ զգուշացման ինքնաթիռների ներկայությունը՝ Թուրքիայի ՀՕՊ-ի համակարգի ուժեղացման միջոցների շարունակման պայմաններում»,- ասել է նա։
