«Ինձ այսօր է ներկայացրել վարչապետը։ Մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոստանալով բոլոր հարցերին մանրամասն պատասխանել ավելի ուշ։ Հարցին՝ արդյոք նորանշանակ նախարարը մտերիմ հարաբերություններ ունի՞ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, և դա՞ է եղել իր նշանակման պատճառը, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ մտերիմ հարաբերություններ շատ-շատերի հետ կա, դա չի նշանակում, որ դրա հետ է կապված իր նշանակումը, իսկ Կարեն Կարապետյանի հետ նորմալ հարաբերություններ ունի։ Վ.Մարտիրոսյանը նաև պարզաբանեց, որ ինքը եղել է «GNC Alfa» ընկերության հիմնադիրներից մեկը, հետագայում ընկերությունը վաճառվել է «ՌոսՏելեկոմին», իսկ ինքը մնացել է՝ որպես տնօրենների խորհրդի անդամ։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը