Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին շուրջ 9 միլիոն դրամ հատկացնելու մասին հարցը:
«Նախագծի ընդունման նպատակն է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը», - նախագիծը ներկայացնելիս ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանին հետաքրքիր էր, թե ինչ լիազորություններ ունի մարզահամերգային համալիրի կառավարիչը:
Արման Սահակյանը նշեց՝ կառավարիչը, ըստ կանոնադրության, կատարում է իր վրա դրված պարտականությունը:
«Ես հասկանում եմ՝ ինքը բեռ է, քանի որ որոշակի բիզնես միջավայր ստեղծելը բարդ է, բայց մենք պետք է մի կառավարիչ ընտրենք, որ այդ բեռը հաղթահարի», - ասաց Կարապետյանը:
Վարչապետը ցանկություն հայտնեց այնպիսի կառավարիչ ընտրել, որպեսզի կարողանա շահույթ ստանալ մարզահամերգային համալիրից:
«Այլ երկրներում նմանատիպ համալիրներին ոչ թե պետությունն է գումար հատկացնում, այլ՝ ինքնաֆինանսավորվում են: Եկեք այնպիսի կառավարիչ ընտրենք, որ ոլորտը տանք, ասենք՝ մեզնից փող մի ուզի, մի բան էլ փող աշխատի, մեզ հարկ տուր», - ասաց վարչապետ Կարապետյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը