ԵԱՀԿ համանախագահներն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ գործընթացի հարցը
Ինչպես այսօր տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, Նյու Յորքում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու եւ նշանակալի արդյունքների հասնելու ուղիները: Մամեդյարովը համանախագահներին նաեւ ասել է, թե հայկական զինված ուժերը զորավարժություններ են սկսել Աղդամում, ինչը, նրա բնորոշմամբ, միտված է բանակցային գործընթացի վիժեցմանը:
