Լավրովն ու Քերին քննարկել են սիրիական կարգավորումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շփումների շարք է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, կողմերը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ փոխանցում է RIA Novosti-ն։ «Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը մասնակցում էր Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, շփումների շարք է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, իսկ այնուհետև հաջորդած հանդիպմանը պատվիրակությունների կազմում շարունակվել է սիրիական կարգավորման խնդրի քննարկումը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
