ԱՄՆ-ը 26 կործանիչ է ուղարկել Ճապոնիա
NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ժամանակավորապես 26 կործանիչ է տեղափոխել Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա կղզում գտնվող Կադենի ավիաբազա։ Հեռուստաալիքի տվյալներով՝ F-16 Fighting Falcon տիպի 12 կործանիչներ կղզի են ժամանել նախօրեին։ Բացի այդ, F-22 Raptor տիպի 14 կործանիչ բերվել է Ալյասկայում գտնվող ԱՄՆ-ի ավիաբազայից։ ԱՄՆ-ից Ճապոնիա կործանիչների տեղափոխումն իրականացվել է արտաքին սպառնալիքներից Ճապոնիային պաշտպանելու գործողությունների մշակման համար պլանային զորավարժությունների շրջանակներում։
