Նավթի գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գներն աճում են. այս մասին վկայում են վաճառքի տվյալները, հայտնում է Gazeta.ru–ն։ Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,04 տոկոսով՝ հասնելով 45,81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,98 տոկոսով՝ հասնելով 47,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
