Այսօր լրագրողների հետ զրույցում «ՍԻԼ կոնցեռն»- ի նախագահ Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստ կար Գյումրու՝ ԲՀԿ -ական թեկնածուի որդու մահվան մեջ, ասաց. «Ես ցավում և ցավակցում եմ այդ ընտանիքին: Ինչպես կարող եմ քաղաքական ենթատեքստ տեսնել,եթե տեղյակ չեմ՝ ինչ է կատարվել Գյումրիում: Դժբախտություն է»: Խաչատուր Սուքիասյանն անդրադարձավ նաև օրվա խորհրդին՝ նշելով, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած ազգ, եթե անկախ պետականություն, պետություն է ունենում, դա ամենամեծ ձեռքբերումն է: Ըստ գործարարի՝ պատմության ընթացքում դա է ապացուցվել: Խոսելով նոր ձևավորվող կառավարության մասին, գործարարը նշեց, որ պետք է ժամանակ տալ, և ցանկացած նոր ձևավորված կառավարության ինքը դրական է վերաբերում. «Ես նոր ձևավորվող կառավարությանը դրական եմ նայում, բայց պետք է հաշվի առնենք, որ կառավարությունը ամբողջությամբ դեռ ձևավորված չէ»: Նա նաև հավելեց, որ տնտեսության մասին չի կարող մեկ երկու բառով գնահատական տալ, քանի որ պետք է շատ հանգամանքներ հաշվի առնել և տեսնել, թե ինչ իրադարձություններ են կատարվել մինչ այսօր:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը