Շատ եմ ցավում. Ջորջ Քլունի
Դերասան Ջորջ Քլունին մեկնաբանել է իր ընկեր Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունը, հայտնում է Gazeta.ru-ն: Հարցին, թե ի՞նչ է մտածում Ջոլիի և Փիթի ամուսնալուծության լուրերի մասին, դերասանը պատասխանել է հարցով. «Ի՞նչ է եղել»: Լրագրողը հստակեցրել է, թե զույգը ամուսնալուծվում է: «Ես չգիտեի: Վաու: Շատ եմ ցավում: Դա տխուր պատմություն է, տխուր՝ ընտանիքի համար: Դա տխուր պատմություն է ընտանիքի մասին: Շատ եմ ցավում դա լսելով»,- ասել է Քլունին: Անջելինա Ջոլին Փիթից ապահարզանի փաստաթղթերը հանձնել է սեպտեմբերի 19-ին: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ դերասանուհին դժգոհ է, թե իր ամուսինն ինչպես է կատարում ծնողական պարտականությունները: Նա դատարանին խնդրում է իրեն հանձնել 6 երեխաների խնամակալության իրավունքը՝ Փիթին հնարավորություն տալով այցելել նրանց հանգստյան օրերին:
