Նյու Յորքի շենքի տանիքից Լենինի արձանն ապամոնտաժել են
Նյու Յորքի Իստ Վիլիջ թաղամասում գտնվող «Կարմիր հրապարակ» անվանումով շենքի տանիքից հանել են Լենինի արձանը, որն այնտեղ կանգնած էր ավելի քան 20 տարի, հայտնում է RussiaToday-ը: Տեղի բնակիչները, որոնց համար պլորետարների համաշխարհային առաջնորդի վեց մետրանոց արձանը դարձել էր ինքնատիպ տեսարժան վայր, դժգոհ են դրա ապամոնտաժումից և նշում, որ դա կապված է շենքի վաճառքով: Արձանի ճակատագիրն անհայտ է:
