PKK-ն երեք թուրք զինվոր է սպանել
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Դիրաբեքիրի Սուր գավառում թուրքական ուժայինները շարունակում են պայքարը Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ:Հերթական գործողություններից մեկի ժամանակ քուրդ զինյալները վրավորել են 6 զինվորի: Զինվորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ չնայած բոլոր բժշկական միջամտություններին, նրանցից երեքի կյանքը փրկել չի հաջողվել:
