Արաբական ԶԼՄ-ները հայտնել են սիրիական ռազմական ինքնաթիռի խոցման մասին
Արաբական ԶԼՄ-ները հայտնել են սիրիական ռազմական ինքնաթիռի խոցման մասին Դամասկոսից արևելք՝ Էլ-Կալամուն շրջանում։ Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը։ Միաժամանակ, ԶԼՄ-ները չեն բացառում, որ աղետի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը։ RIA Novosti-ն դեռ չի ստացել Սիրիայի իշխանությունների մեկնաբանությունը։ ԶԼՄ-ները, հղում կատարելով ռազմական աղբյուրին, հայտնում են, որ ինքնաթիռը խոցվել է Դամասկոսի կողմից, օդաչուն ողջ է։
