Գյումրիում այսօր չհայտարարված սուգ է: Մանկավարժականի նախկին ռեկտոր, ԲՀԿ ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան կապակցությամբ չեղյալ են համարվել անկախության 25-ամյակի միջոցառումները, ավագանու ընտրությունների քարոզարշավը դադարեցված է: Միաժամանակ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Ինչպես հայտնի է, ըստ դատախազության վարկածի, Արշակն ինքնասպան է եղել Վազգեն Սարգսյանի փողոցում գտնվող Գրիգորյանների տան նկուղում: Գրիգորյանները հարազատներով բակում են եղել, երբ նկուղից կրակոցներ են հնչել: Բակում կանգնածները չորսն են եղել: Նրանք շտապել են ձայնի ուղղությամբ: Դիակը առաջինը հայտնաբերել է հանգուցյալի հորաքրոջ որդին: Հենց նա էլ հանել է մարմինը նկուղային հատվածից: Գրիգորյանների տան բակում տեղադրված են եղել արտաքին զննության տեսախցիկներ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած իրավապահները առգրավել են տեսագրող սարքերի ժապավենները: Սա նշանակում է, որ բակում կատարվածը տեսագրվել է: Թե հատկապես ինչ են ֆիքսել տեսասարքերը, քննչական կոմիտեից չեն մանրամասնում: Հնարավոր է, որ նկարահանվել է նաև այն, թե ինչպես են Արշակ Գրիգորյանի մարմինը դուրս բերում նկուղից, և եթե կան նման նկարահանումներ, ապա կարելի է համարել, որ բոլոր խոսակցությունները, թե տղայի մարմինը հիվանդանոց են տարել Պոլիգոններ կոչված թաղից և որ նա ռազբորկայի զոհ է, բամբասանք են: Մինչդեռ ըստ ոստիկանության խողովակներով տարածած հաղորդագրություններից մեկի, shamshyan.com կայքի վրա հղումով, Արշակ Գրիգորյանին հիվանդանոց են տարել Պոլիգոններից:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը