Թուրքիան հետևակային ուժեր չի օգտագործի. Թուրքիայի ՊՆ
Թուրքական t24.com.tr կայքը գրում է,որ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հերքել է լուրերն այն մասին, թե Թուրքիան պատրաստվում է հետևակային ստորաբաժանումներ տեղափոխել Սիրիայի տարածք: Ըշըքը նշել է, որ իրենք ներկայում ռազմական գործողությունների ընթացքում հետևակային ուժեր օգտագործելու անհրաժեշտություն չեն տեսնում և նաև հավելել է, որ իրենք շարունակելու են օդային և հրետանային հարվածների միջոցով աջակցել «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորմանը:
