Թրամփն անտեսել է Պորոշենկոյի առաջարկը
Foreign Policy-ն հայտնում է,որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբում անտեսել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում հանդիպելու վերաբերյալ: Ուկրաինացի առաջնորդի վարչակազմը նման հայցով դիմել էր ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներին՝ Թրամփին և Հիլարի Քլինթոնին։ Քլինթոնը պատասխանել էր համաձայնությամբ, նրա հանդիպումը Պորոշենկոյի հետ կայացել է երկուշաբթի։ Թրամփից պատասխան չի ստացվել։ Հանրապետական թեկնածուի շտաբում չեն մեկնաբանել իրավիճակը։
