Ռուհանին ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Իրանական IRNA -ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում տեղի է ունեցել Իրանի ու Թուրքիայի նախագահներ Հասան Ռուհանիի ու Ռեջեփ Էրդողանի երկկողմ հանդիպումը,կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցը, ընդգծել են, որ Թեհրանն ու Անկարան կարող են առաջատար դեր խաղալ տարածաշրջանում և հատկապես Սիրիայում ու Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում: Քննարկվել է նաև բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչը հատկապես առնչվել է էներգետիկ, տրանսպորտային ու արդյունաբերության ոլորտներին:
