Ինչու սիրիական ավիացիան չէր կարող ռմբակոծել Հալեպի մարդասիրական ավտոշարասյունը.Լավրով
RIA Novosti-ն հայտնում է,որ Սիրիական ռազմաօդային ուժերը չէին կարող գրոհել Հալեպում մարդասիրական ավտոշարասյունը, քանի որ գիշերը հնարավորություն չունեն իրականացնել թռիչքներ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Հիշեցնենք, որ երեքշաբթի գիշեր Սիրիայի Կարմիր մահիկի և ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյունը ռմբակոծվել էր Հալեպ քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած տարածքում։ ԱՄՆ-ի կարծիքով՝ հարվածը կարող էր հասցնել կա՛մ Սիրիայի կառավարական բանակը, կա՛մ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը։ Վաշինգտոնը կարծում է, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Մոսկվան։
