Անիմաստ «ծյունինգ»՝ ցեխաջրի մեջ

Եվ այսպես՝ նոր կառավարության «առաջին ծիծեռնակների» անունները հայտնի են։ Ավելին՝ հենց միայն անուններն են հայտնի, որովհետեւ հասարակությունն այդ մարդկանց պարզապես չի ճանաչում։ Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե որոշակի եզրակացություններ անելու համար դեռ. վաղ է։ Ինչպես հրեական անեկդոտում է ասվում՝ «եթե հարսնացուին գովելու համար ասում են, որ հրաշալի դաշնամուր է նվազում, նշանակում է՝ հաստատ գեղեցիկ չէ»։ Ճիշտ այդպես էլ կարելի է որոշակի պատկերացումներ կազմել Կարեն Կարապետյանի «տնտեսական քաղաքականության» մասին՝ ծանոթանալով նորանշանակ նախարարների կենսագրություններին։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն նորանշանակ չորս նախարարները (էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը)։ Նրանցից երեքը (չորրորդի կենսագրությունը պակաս հանգամանալից է) ավարտել են «Պոլիտեխնիկը», աշխատել են մասնավոր ընկերություններում, կուսակցական չեն եւ տիրապետում են անգլերենին։ Պարզ ասած՝ հաջողակ մենեջերներ են։ Համենայն դեպս՝ հաջողակ ընկերություններում են մենեջերություն արել։ Եվ, ուշադրություն դարձրեք, բոլորն էլ՝ արտասահմանյան ընկերություններում։ Այս ամենը պարզ զուգադիպություն լինել չի կարող եւ ամենայն հավանականությամբ վկայում է ՀՀ տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելու՝ Կարեն Կարապետյանի «տեսլականի» մասին։ Փաստորեն նորանշանակ վարչապետն այն կարծիքին է, որ Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակի պատճառը վատ մենեջմենթն է, եւ անգլերեն իմացող տեխնոկրատները կարող են շտկել իրավիճակը։ Ընդ որում՝ ընդհանրապես հեռու լինելով քաղաքականությունից եւ առաջնորդվելով «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» սկզբունքով։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսական աղետալի վիճակի բոլոր պատճառները քաղաքական են։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am