«Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան մեջ քաղաքական միտում չկա: Ակտիվ քննչական գործողություններ են կատարվում եւ նրա մերձավորների, ընտանիքի անդամների հարցաքննությունից պարզ է դարձել, որ կատարվածը որեւէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական պրոցեսների հետ: Կատավածը, այս պահի տվյալներով, ինքնասպանություն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:
Ըստ որոշ տեղեկությունների ,դեպքի ժամանակ առանձնատանն են եղել Արշակ Գրիգորյանի մայրը, եղբոր կինը եւ նրա հարազատներից մեկը, որին Արշակը զանգել էր եւ կանչել իրենց տուն, որպեսզի միասին ինչ-որ տեղ գնան:
Նա առանձնատնից դուրս է եկել բակ, մտել է իրենց ավտոտնակ, ապա նկուղային հատված, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Ընտանիքի անդամները տեսնելով, որ Արշակ Գրիգորյանը չի երեւում, գնացել են նկուղ եւ մահացած հայտնաբերել նրան:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը