Սիրիայում զինված ընդդիմության ու ահաբեկիչների միջև գոյություն չունեն հստակ սահմաններ. Իրան
«Մի շարք երկրներ փորձում են այդ ահաբեկիչներին նոր դիմակ հագցնել ու նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Մենք լավատեսորեն ենք տրամադրված ժնևյան բանակցություններին, սակայն դրան զուգահեռ անհրաժեշտ է լուրջ պայքար մղել ահաբեկչության դեմ։ Մեզ համար կարևոր է երկու չափանիշ։ Ահաբեկիչները չպետք է նստեն բանակցային սեղանի շուրջ։ Եվ բացի այդ՝ ընդդիմությունից գլխավոր բանագնացը պետք է հեղինակություն ունենա Սիրիայում»,- TASS -ի փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայում զինված ընդդիմության ու ահաբեկիչների միջև գոյություն չունեն հստակ սահմաններ:
