Ադրբեջանը իսրայելական արտադրության նոր դրոններ ստանալու հույս ունի
Ադրբեջանը իսրայելական արտադրության նոր դրոններ ստանալու հույս ունի: The Jewish Business Times-ը հայտնում է, որ իսրայելական Aeronautics LTD ավիատիեզերական ընկերությունը երկու նոր հարվածային մարտավարական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ կներկայացնի ADEX-2016 ցուցահանդեսում, որը սեպտեմբերի 27-ին կբացվի Բաքվում: Տեղեկությունների համաձայն՝ Բաքվում կներկայացվեն հարվածային մարտավարկաան Orbiter 4 անօդաչուն եւ հարվածային Orbiter 1K մինի անօդաչուն, փոխանցում է NEWS.am-ը: Նշվում է, որ Aeronautics LTD ընկերությունը գործում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:
