Chanel-ի ղեկավարը հեռանում է
The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը հայտնում է,որ Chanel նորաձևության տան գլխավոր տնօրեն Մորին Շիկեն ամսվա վերջին կլքի ընկերութունը։ Գլխավոր տնօրենի հեռանալը կապված է Շիկեի և նորաձևության տան ռազմավարական զարգացման մենեջմենթի հարցում տարաձայնությունների հետ։ Շիկեին կփոխարինի կառավարման խորհրդի նախագահ Ալեն Վերթեյմերը, որը Ժերարի եղբոր հետ տնօրինում և կառավարում է բրենդը։ «Մենք երախտապարտ ենք Շիկեին այն բանի համար, որ նա արել է մեզ համար։ Թիմի հետ նա Chanel-ը դուրս է բերել զարգացման նոր դարաշրջան։ Մենք երախտապարտ ենք նրան և ցանկանում ենք հետագա հաջողություններ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։
