Ղրղզստանի նախագահը հոսպիտալացվել է Թուրքիայում
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հոսպիտալացվել է Թուրքիայում Էգեյան ծովի ափին գտնվող հիվանդանոցներից մեկում, գրում է թուրքական Sozcu պարբերականը: Սեպտեմբերի 19-ին Ղրղզստանի նախագահը չեղյալ է հայտարարել Նյու Յորք այցը, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանին սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Աթամբաևը կարճաժամկետ արձակուրդ է վերցրել բուժզննում անցնելու համար՝ կապված առողջական վիճակի վատացման հետ: Ենթադրաբար, կարճաժամկետ արձակուրդը կտևի մինչև հոկտեմբերի 1-ը: Պարբերականի տեղեկություններով ՝ Նյու Յորք չվերթի չեղարկումից հետո Աթամբաևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլում:
