Ղրիմի առաջնորդը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, ով գլխավորում էր «Եդինայա Ռոսիյա»-ի ռեգիոնային ցուցակը Ղրիմում, հրաժարվել է պատգամավորական մանդատից, հայտնում է Интерфакс-ը: «Ես չեմ ծրագրում Պետդումայի պատգամավոր դառնալ: Հրաժարվում եմ մանդատից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ակսյոնովը և հավելել, որ ինքը նախընտրում է մինչև 2019 թվականը լուծել Ղրիմի առջև կանգնած խնդիրները: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, ցուցակի հաջորդ համարները՝ Ղրիմի Հանրապետության առաջին փոխվարչապետ Միխայիլ Շերեմետը, փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը և Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան կմեկնեն աշխատանքի Պետդումա:
