Լավրովը ՄԱԿ-ի կենտրոնակայան է ուղևորվել ոտքով
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մանհեթենը փակել են Օբամայի համար: Լավրովը չսպասեց խցանման մեջ և ՄԱԿ ուղևորվեց ոտքով»,- գրել է Զախարովան: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Օբաման ուշացել է ՄԱԿ գլխավոր ասամբելայում իր ելույթից:
