Կքննարկվի Սիրիայում անցումային կառավարության ստեղծման հարցը
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, բանակցությունների բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչ Ռիյադ Նասաան Աղան հայտարարել է,որ Ժնևում առաջիկայում նախատեսված բանակցությունների ընթացքում պաշտոնական Դամասկոսի և սիրիական ընդդիմության ներկայացուցիչները քննարկելու են Սիրիայում անցումային կառավարություն ձևավորելու հարցը, այլ ոչ ազգային միասնական կառավարության: Ժնևյան բանակցություններում նրա մասնակցության մասին որոշումը դեռ չի կայացվել, սակայն դրա հավանականությունն արդեն «հասել է 70%-ի»:
