ՌԴ-ն փորձում է փոխել Եվրոպայի սահմանները.Սթոլթենբերգ
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «պետք է պահպանեն հարաբերությունները, որոնք հիմնված են լինելու փոխադարձ հարգանքի ու թափանցիկության վրա»,-ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ 2015 թվականի մասին զեկույցում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «Ռուսաստանն իրեն չափազանց ագրեսիվ է դրսևորում արևելյան ուղղությամբ»: ՆԱՏՕ-ն տեսնում է, որ Ռուսաստանը փորձում է փոխել Եվրոպայի սահմանները,ասել է նա: Սթոլթենբերգը հավելել է, որ հենց դրանով պայմանավորված՝ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական հնարավորությունները: Գլխավոր քարտուղարը նշել է, որ ռուսական իշխանությունների գործողությունները նպաստել են ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասի՝ ռազմական բյուջեների կրճատման դադարեցման մասին որոշման կայացմանը։
