Աշոտ Լևոնի Մանուկյանը ծնվել է 1968թ. ապրիլի 8-ին:
Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնագիտությամբ՝ ինժեներ-մեխանիկ, գործարար կառավարման մագիստրոս է, ունի գիտական աստիճան:
Ծառայել է Խորհրդային բանակում: Աշխատել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում հատուկ թղթակից, Բանկային վերահսկողների Բազելյան միջազգային կոմիտեում` որպես Անդրկովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային խմբի գործադիր քարտուղար, ՀՀ կենտրոնական բանկում` որպես աշխատակազմի ղեկավար/խորհրդի քարտուղար, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում` որպես հայցորդ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` աշխատակազմի ղեկավար /գլխավոր վարչության պետ, Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական-վերլուծական կենտրոնում՝ որպես (Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիր)` ծրագրի ղեկավար-կենտրոնի տնօրեն:
Աշխատել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ազգային հեռուստատեսություն` գործադիր տնօրենի տեղակալ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունում` խորհրդի փոխնախագահ, «Միցուբիշի» կորպորացիայում` խորհրդատու, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ,
Հայաստանի պետական տնտեագիտական համալսարանում` հայցորդ, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ: 2012 «Թելասի» ԲԸ-ում` գլխավոր տնօրեն, 2015թ. առ այսօր «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ում` գլխավոր տնօրեն:
Անկուսակցական է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը